Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած
Աշխարհում
10:08 07/06/2023
Աշխարհ

Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած

Նախնական տվյալներով, յոթ մարդ համարվում է անհետ կորած Նովայա Կախովկայի շրջանում ՀԷԿ-ի ավերումից և առափնյա գոտու հեղեղումից հետո։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է  Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:

«Մենք այժմ պարզում ենք անհետ կորածների մասին տեղեկությունները, բայց, նախապես, այդ մարդիկ նույնպես տարհանվել են ջրհեղեղի գոտուց»,- ասել է նա:

Լեոնտևի խոսքով՝ մինչ այժմ հեղեղման գոտում ջրի մակարդակը «շատ զգալի է», և օպերատիվ շտաբի ներկայացուցիչները՝ ԱԻՆ-ի և քաղաքային վարչակազմի աշխատակիցներն այդ տարածքներում շարունակում են որոնողական աշխատանքները։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վլադիմիր Լեոնտևը նաև հայտնել է, որ Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։

«Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է, Դնեպրյանի, Կրինկի, Կազաչի Լագերի բնակավայրերը հեղեղված են մինչև տանիքները», - ասել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։

ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին:


 

Placeholder
Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած