Լևոն Արոնյանն երկընտրանքի առաջ է
Աշխարհում
17:21 08/06/2023
Աշխարհ

Լևոն Արոնյանն երկընտրանքի առաջ է

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել` մեկնե՞լ Բաքու, թե՞ ոչ։

«Երկընտրանքի առջև եմ. ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Ադրբեջանում՝ Բաքվում։ Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից», - Թվիթերում գրել է Արոնյանը:

Նա նաև հավելել է. «Պարզապես մի գաղափար, ես պատրաստ եմ խաղալ ՖԻԴԵ-ի Լոզանի գրասենյակից ցանկացած անհրաժեշտ հսկողության ներքո»:

Հիբրիդային ձևաչափը ենթադրում է, որ շախմատիստը կարող է խաղալ առցանց, բայց այդ ընթացքում գտնվելով հանրային վայրում։

 

Placeholder
Լևոն Արոնյանն երկընտրանքի առաջ է