Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատրուշև. Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում
Անգլո-սաքսոնները ցանկանում են լարվածության և հակամարտությունների նոր օջախներ ստեղծել ՀԱՊԿ տարածքում: Այդ մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որին մեջբերել է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
«Նրանց խնդիրն է պայմաններ ստեղծել այս երկրներում տեղի ունեցող գործընթացների արտաքին կառավարման համար՝ ելնելով իրենց շահերից, ներառյալ ՀԱՊԿ տարածքում լարվածության և հակամարտությունների նոր օջախների ի հայտ բերելը»,- ասել է Պատրուշևը Հինգշաբթի Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։