Վայոց Ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Առողջություն
17:51 09/06/2023
Հայաստան

Վայոց Ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Վայք-Մեղրի մայրուղի):  

ՍԱՏՄ-ից մանրամասնում են հայտնաբերած խախտումները. 

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել բարվոք և նորոգ վիճակում,
- խոհանոցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
- կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,  լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով,
- սանհանգույցը ենթակա է եղել վերանորոգման:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:



Placeholder
Վայոց Ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը