Վրաստանում հացի գինը չի բարձրանա
Տնտեսություն
18:46 09/06/2023
Տարածաշրջան

Վրաստանում հացի գինը չի բարձրանա

Վրաստան ալյուրի ներկրման համար ժամանակավոր ներմուծման վճար կսահմանվի։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի կառավարության որոշումն արդեն հրապարակվել է:

Որոշման համաձայն՝ փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից և կգործի մինչև նոյեմբերի 1-ը։

Ըստ որոշման՝ 200 կիլոգրամից ավել յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար վճարը կկազմի 20 թեթրի, ինչը նշանակում է, որ 1 տոննայի վճարը կկազմի 200 լարի:

Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտարարել է, որ եթե մեկ տոննայի համար 200 լարի մաքսատուրք սահմանվի, ապա հացի գինը չի բարձրանա։

Placeholder
Վրաստանում հացի գինը չի բարձրանա