«Հայաստանն ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»
Տնտեսություն
17:32 10/06/2023
Տարածաշրջան

«Հայաստանն ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»

Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ  քննարկվել են Իրանի Ղազվին և Հայաստանի Սյունիք  նահանգների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ուղիները:

Հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքում Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության  հետ համակարգմամբ, որի նպատակն է՝ ծանոթանալ Իրանի և Հայաստանի այս երկու նահանգների տնտեսական կարողություններին և զարգացնել գործարար և առևտրային հարաբերությունները, գրում է ParsToday-ը։

Որոշ ժամանակ առաջ, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երեք միլիարդ դոլարի առևտրային նպատակին, ասել է, որ «Ռուսաստանից և Չինաստանից հետո Իրանն այժմ երրորդ խոշորագույն արտահանողն է դեպի Հայաստան»:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի շատ լավ քաղաքական հարաբերություններին և   առևտուրը  խթանելու և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ  բանակցություններն ավարտին հասցնելու երկու կառավարությունների վճռականությանը`Փեյման Փաքն  ընդգծել է․ «Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամ երկիրն է, որը մեզ հետ ընդհանուր սահման ունի և ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և այս միության շուկայի միջև»։

Placeholder
«Հայաստանն ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»