Քերոբյան. Առաջին հինգ ամիսների տվյալներով  ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ
Տնտեսություն
16:54 10/06/2023
Հայաստան

Քերոբյան. Առաջին հինգ ամիսների տվյալներով ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը:

Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է: Մենք Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավել փառատոնի ենք օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է:
Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ ավելի շատ կմոտեցնեն համայնքներին և գյուղատնտեսությանը»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում ու մի քանի լուսանկարներ հրապարակել։





 

Placeholder
Քերոբյան. Առաջին հինգ ամիսների տվյալներով ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ