Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին
Տնտեսություն
12:40 12/06/2023
Հայաստան

Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին

«Ներմուծվող պարենային ապրանքները էժանացել են, քանի որ պարենի համաշխարհային գները նվազել են, բայց Հայաստանում գները բարձրացել են և սղաճը պայմանավորված է ներքին գործոններով՝ գյուղատնտեսական ցանքատարածությունների նվազումով»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից կատարողականի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց, որ ԿԲ տարեկան դրամավարկային զեկուցում է այդ միտումը ամրագրված, որի հետ ինքը լիովին համաձայն է:

«Դուք կառավարության ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկել, որ ցանքատարածությունները մեծացնեն, որպեսզի մենք կարողանանք ավելի էժան գներով բանջարեղեն գնենք»,-ԿԲ նախագահին հարցրեց Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե որն է եղել նման հորդորներին եղած արձագանքը:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ չի հորդորում, քանի որ ամեն մեկը զբաղվում են իրենց գործով:

«Մենք շատ կարևոր մի կրիտիկական կետում ենք հայտնվել, երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո, մենք ունենք մի գնաճ, որը, ըստ էության, թիրախից ցածր է, բայց թիրախից  ցածր է պայմանավորված այն գործոններով, որոնք դուք թվարկեցիք՝ հիմնականում ներմուծվող պարենային ապրանքների գնանկում,  ընդհանուր ապրանքային խմբերում՝ վառելիք և այլն, գների որոշակի նվազում»,-արձագանքեց Մարտին Գալստյանը:

Նա հայտնեց, որ կա ապարնքների մի խումբ, որը ընդհանուր առմամբ ծառայություններ են և կոշտ գներով ապրանքային խմբերը, որոնք Հայաստանում ունեն գնաճ, ինչը տասնյակ տարիներ չի եղել և բերեց վարսավիրական ծառայությունների, վերանորոգումների օրինակները:

«Առաջին խումբը՝ գնանկումն է, որը էապես պայմանավորված է առաջրկի գործոններով, որոնք եղել են և հիմա չկան, դրանց դեպքում առաջարկը սահմանափակվել էին և գները գնացել են վերև՝ պայմանավորված համաճարակով և այլն, երկորդ խումբը՝ ապրանեների և ծառայությունների գնաճը, պայմանավորված է պահանջարկով»,-ասաց մարտին Գալստյանը՝ հիշեցնելով, որ ԿԲ-ի գնաճի կառավարման թիրախը պահանջարկի կառավարումն է:

«Մայիս ամսվա գնաճը 1.3 % է մյուս կողմից պարզ է որ տոկոսադրույքը մեծացնելիս պահանջարկը զսպվել է, բայց տնտեսության մեր ավելցուկային պահանջարկ կա»,-ասաց ԿԲ-ի նախագահը և հավելեց. «Մեր տնտեսական աճը, կամ պահանջարկը շարունակում է լինել ավելի բարձր, քան մեր պոտենցիալն է և այդ պարագայում ԿԲ-ն այս ստեղծված իրավիճակում վաղը պետք է կայացնի որոշում»:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ ավել բան չի ուզում ասել, քանի որ լռութայն օր է և չի ցանկանում ազդակներ տալ շուկային:
 

Placeholder
Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին