Իրանը հայտնում է ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հնրավորության մասին
Քաղաքական
13:42 12/06/2023
Տարածաշրջան

Իրանը հայտնում է ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հնրավորության մասին

Իրանի իշխանությունները շուտով կարող են գերիների փոխանակում իրականացնել Վաշինգտոնի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, երի խոսքերը փոխանցել է Reuters-ը։

Նրա խոսքով, դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը բարի կամք դրսևորի։

«Ամերիկայի հետ գերիների փոխանակման հարցի շուրջ բանակցություններ են ընթանում միջնորդների միջոցով... Եթե մյուս կողմը ցուցաբերի նույն լրջությունն ու բարի կամքը, դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Իրանում պահվող մի քանի ամերիկացիներից մեկը Սիամաք Նամազին է՝ ամերիկա-իրանական երկքաղաքացիություն ունեցող գործարար, ով 2016 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության և ԱՄՆ կառավարության հետ համագործակցելու համար։
 

Placeholder
Իրանը հայտնում է ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հնրավորության մասին