Պարաաթլետիկայի միջազգային առաջնությունում Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին տեղը
Սպորտ
15:35 12/06/2023
Հայաստան

Պարաաթլետիկայի միջազգային առաջնությունում Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին տեղը

Չեխիայի միջազգային  պարաաթլետիկայի առաջնությանը մասնկցել են 15 երկրներից 163 մարզիկներ։ Հայաստանը ներկայացրել է Սարգիս Ստեփանյանը՝ մասնակցելով  F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմամբ՝  9,65 սմ արդյունք գնդի հրում  և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում, զբաղեցնելով առաջին տեղերը։

ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանան վիրավորվել էր 2014 թվականին և կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։ Վիրավորումից ամիսներ անց սկսել է ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի Եվրոպայի, նաև աշխարհի  չեմպիոն`  հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մրցումներում։ 

 

Placeholder
Պարաաթլետիկայի միջազգային առաջնությունում Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին տեղը