Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Siemens» ընկերության ներկայացուցիչներին
Տնտեսություն
15:26 12/06/2023
Հայաստան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Siemens» ընկերության ներկայացուցիչներին

Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ:

Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։

Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող  հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների և էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը։


 

Placeholder
Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Siemens» ընկերության ներկայացուցիչներին