ԱՄՆ-ը համալրում է ուղարկում Սիրիայում գտնվող ռազմաբազաներ
Քաղաքական
11:39 13/06/2023
Աշխարհ

ԱՄՆ-ը համալրում է ուղարկում Սիրիայում գտնվող ռազմաբազաներ

ԱՄՆ-ը համալրումներ է ուղարկում Սիրիայում գտնվող ռազմակայաններ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

«Ամերիկյան բանակի ևս մեկ ռազմական շարասյուն Իրաքից Ալ-Վալիդ անցակետով շարժվել է Սիրիա: Մինչև 40 մեքենա նախօրեին ուղղվել են ԱՄՆ ռազմական օբյեկտներ Սիրիայի Հասաքա նահանգում, որը վերահսկվում է քուրդ զինյալների կողմից»,-գրում է գործակալությունը։
 

Placeholder
ԱՄՆ-ը համալրում է ուղարկում Սիրիայում գտնվող ռազմաբազաներ