ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%. Մարտին Գալստյան
Տնտեսություն
17:51 13/06/2023
Հայաստան

ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%. Մարտին Գալստյան

«ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ  նախագահ Մարտին Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ կանխատեսման համեմատ ԿԲ-ն 1 %-ով ավելացրել է աճի կանխատեսումը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով:

Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ ԿԲ կանխատեսումներով՝ 2023-ին գնաճը կլինի թիրախից՝ 4%-ից որոշակի ցածր:

«Կան ծառայություններ, որոնց գնաճը դեռևս բարձր է մեր թիրախային 4%-ից:Այս ընթացքում տեսանելի էր ֆենոմեն, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան մենք նախկինում կանխատեսում էինք: Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»,-հայտնեց Մարտին Գալստյանը:
 

Placeholder
ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%. Մարտին Գալստյան