Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում
Տնտեսություն
15:06 14/06/2023
Հայաստան

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում

AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր: Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում:

Բանկի Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը ճանաչվել է «Առևտրի լավագույն գործընկեր-2023», իսկ Մանրածախ դեպարտամենտի աշխատակից Անահիտ Բադալյանն արժանացել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար» խրախուսական մրցանակին, որն, ի դեպ, շնորհվում է առաջին անգամ:

Մրցանակները շնորհվել են՝ հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ հաճախորդները հասանելիություն են ստանում մատուցվող ֆինանսական ծառայություններին, այդ թվում՝ արժեթղթերով գործարքների (արժեթղթերի առք ու վաճառք, ռեպո գործարքներ) կնքմանը:
Նշենք, որ Կոնվերս Բանկը նշված կառույցների հետ երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի և բազմիցս լավագույնն է ճանաչվել AMX AWARDS-ի տարբեր անվանակարգերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում