ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
Քաղաքական
12:10 15/06/2023
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ

Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Բայդենի վարչակազմի պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է աղբյուրը։

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ