Վերջին օրերին Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով
Առողջություն
10:24 16/06/2023
Հայաստան

Վերջին օրերին Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով

Վերջին օրերին Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։  Բժշկական կենտրոնից մանրամասնում են, որ հիմնականում ԲԿ բերում են  բարձր ջերմության  փսխումների,   փորլուծության և  ցաների   ախտանշաններով։

Մանկական բաժանմունքի վարիչ Սոնա Անտոնյանը  ակտիվությունը կապում է սննդի օգտագործման,  մրգերի, բանջարեղենների ոչ ճիշտ խնամքի, ջրի պակասի և մի շարք այլ գործոններով։

Բժշկուհին կոչ է անում մայրիկներին ավելացնել վերահսկողությունը նաև հիգիենայի կանոնների պահպանման հարցում և առաջարկում է. 

• Երեխաներին խմեցնել օրական ավելի շատ  հեղուկ` ջուր, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։
• Ուշադիր լինել արևահարվելուց:
• Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
• Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
• Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
• Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել:
• Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
• Խրախուսվում է, որ երեխաները կեսօրին  քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
•  Սննդակարգում նվազեցնել ապխտած, տապակած և արագ փչացող սննդամթերքների քանակը։

Բացի այդ, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել աղի և քաղցր սննդամթերքների օգտագործումը։

Բժշկուհին խորհուրդ է տալիս նաև մեծ ուշադրություն դարձնել հիգիենայի պահպանման կանոններին, երեխաների ձեռքերը  հաճախակի լվանալ օճառով, հեռու մնալ վիրուսային հիվանդությություն  և ցան ունեցող անձանցից։

Իսկ  ջերմություն և ցանավորում ունեցող երեխաների ծնողներին Սոնա Անտոնյանը առանձնակի խնդրանք ու պահանջ ունի, այն է Նշանների առկայության դեպքում դիմել պոլիկլինիկա,  իրենց տեղամասային մանկաբույժին։

Placeholder
Վերջին օրերին Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով