«Ոսկե ծիրան». «Լանդշաֆտ» ֆիլմում դերակատարներն  իրենց ճանապարհն են անցնում Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը
Մշակույթ
18:00 16/06/2023

«Ոսկե ծիրան». «Լանդշաֆտ» ֆիլմում դերակատարներն իրենց ճանապարհն են անցնում Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը

«Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային փառատոնի տարածաշրջանային մրցույթի մեկնարկը կտրվի Դանիել Քյոթերի գերմանա-հայկական «Լանդշաֆտ» ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Նիոնի միջազգային կինոփառատոնում: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։ 

Ֆիլմն ուրվագծում է աշխարհաքաղաքականապես լարված լանդշաֆտի և դրա բնակիչների հոգեաշխարհագրությունն արդյունահանման, պատերազմի և տեղահանության միջև:
Արևելյան Հայաստանով անցնող ուղևորության տեսքով ֆիլմը հետևում է մարդ և ոչ մարդ դերակատարներին, երբ նրանք իրենց ճանապարհն են անցնում լանդշաֆտի միջով՝ Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը:

Տարածաշրջանային մրցույթում ընդգրկված են 10 ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, Իսրայելից, Պաղեստինից, Եմենից, Սուդանից, Քաթարից և Սաուդյան Արաբիայից:

«Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը։

 

Placeholder
«Ոսկե ծիրան». «Լանդշաֆտ» ֆիլմում դերակատարներն իրենց ճանապարհն են անցնում Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը