Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը
Քաղաքական
19:30 16/06/2023
Տարածաշրջան

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը

Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ 

Ըստ այդմ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

Նախկինում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Մուջահիթ Քյուչյուքյըլմազին՝ Ալժիրում:

Իսկ Ֆրանսիյում Թուրքիայի դեսպան Յունոս Դեմիրը՝ Սլովակիայում:

Դեսպանների նշանակումներ են եղել նաև Լեհաստանում, Մարոկկոյում, Ուկրաինայում և Իսպանյայում:

Placeholder
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը