Սիրուշո. Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվում
Համացանց
22:59 16/06/2023
Հայաստան

Սիրուշո. Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվում

Երգչուհի Սիրուշոն որդու հետ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում :)))

ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում  հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։

Հիմա, 3 երեխա հետո ))), երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:
Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»։

Placeholder
Սիրուշո. Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվում