Հանքափորը կարել է բերանը
Տարածաշրջան
17:43 16/06/2023
Տարածաշրջան

Հանքափորը կարել է բերանը

Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության հանքափորներից մեկն ի նշան բողոքի կարել է բերանը: Ըստ մյուս հանքափորների՝ վերջինս դիմել է բողոքի ծայրահեղ այս ձևին՝ ղեկավարության հետ անարդյունք բանակցությունների պատճառով։

Նրանց կարծիքով, հնարավոր է բողոքի այս ձևն ընտրեն նաև մյուս հանքափորները, եթե բանակցությունները դրական արդյունք չտան։

aliq.ge-ն գրում է, որ Ճիաթուրայում հանքափորներն արդեն 11-րդ օրն է գործադուլ են անում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հանքափորներից ոմանք արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել:

Նշենք՝ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն այն խոշոր ընկերություններից է, որը միավորում է Զեստափոնիի ֆեռոհամաձուլվածքների գործարանը, Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Վարցիխիի հիդրոէլեկտրակայանը և «Փերոմեդ» կլինիկան։ Ընկերությունը բարձրորակ ֆեռոհամաձուլվածքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Նրա արտադրանքը միջազգային շուկայում գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ռուսաստանը և այլն։

«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն Վրաստանի հիմնական գործատուներից է։

Placeholder
Հանքափորը կարել է բերանը