Դիլբարյան.  Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է
Քաղաքական
11:37 17/06/2023
Հայաստան

Դիլբարյան. Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է

Քաղաքական-հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը գրում է.

«Քաղաքական աբսուրդի գագաթնակետը կամ անկեղծության և խոստովանանքի պահը՝ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է, որ աներկբա Թուրքիային է ուզում հանձնել ՔՊ վարչապետը, ջրհեղեղն էլ վերադիր, օրհներգն էլ  քիմքին հաճո չէ, խմբագրման ենթակա է, վերջին տունն է ավելորդ, այնուհետ ամենամեծ սխալի խոստովանություն, իսկ սխալն առանցքային է, պարզվում է՝  բանակին է վստահել Փաշինյանը, արդ կարծես զղջում է, այսինքն՝ այլևս չի վստահում, ընդհանրապես գուցե զինանշանի  և օրհներգի ավելորդ տների հետ բանակից էլ ձերբազատվի։

Իրեն միայն ոստիկանություն և վարչապետի անվտանգության ծառայություն է պետք․ ԱԱԾ-ն վերանվանելու կարիք կա թերևս, ազգային անվտանգությունը դարձնենք վարչապետի անվտանգության ծառայություն՝ ՎԱԾ։ Պետության լուծարումը՝ որպես ուղիղ ճանապարհ։ Փաստորեն, 2018 թվականի ապրիլին այս գաղափարաբանությամբ էր իշխանության գալիս ՔՊ առաջնորդը»։

Placeholder
Դիլբարյան. Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է