Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շաբաթ գիշերը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել, երեք հանքափոր վնասվածքներով հոսպիտալացվել են: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ միջադեպի պատճառները հետաքննվում են, ինչի մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
«Գիշերը Պավլոգրադի ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել, որտեղ գրեթե 200 աշխատող կար։ Երեք բանվոր վիրավորվել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած հանքափորները դուս են եկել խորշից։ Արտակարգ իրավիճակի պատճառները հետաքննվում է»,-ասվում է երկրի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։