Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը 14-ամյա Կայրան Քվազիին աշխատանքի է ընդունել որպես ծրագրային ապահովման ինժեներ SpaceX-ում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Independent-ը։
«Ես կմիանամ մոլորակի ամենհարգի ընկերությանը՝ որպես Starlink թիմի ծրագրային ապահովման ինժեներ»,-ասել է դեռահասը։
Կայրան Քվազին աշխատանքի կանցնի Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանն ավարտելուց հետո, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում։ SpaceX-ի ապագա աշխատակիցը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 11 տարեկանում։
Տղայի խոսքով՝ ինքը չի զգում, որ «կարոտում է իր մանկությունը».