Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է, մի շարք շենքեր և ենթակառուցվածքներ են տուժել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Դոս-Սևրի պրեֆեկտուրայի Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Փրկարարները օգնել են թեթև վնասվածքով տղամարդուն։ Նշվում է, որ տեղի եկեղեցու շուրջ անվտանգության գոտի է սահմանվել։
Շենքերի զգալի վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում։ Franceinfo ռադիոկայանի փոխանցմամբ՝ Շարանտի ծովային արևմտյան դեպարտամենտի Կուրսոն քաղաքում տեղի եկեղեցին լուրջ վնասներ է կրել։ «Արսե Կոմունայի տաճարը կորցրել է պահոցների մի մասը»,- ասել է քաղաքապետը։
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Շարանտ Մարիտիմ դեպարտամենտի Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տներ «բնակության համար ոչ պիտանի» են ճանաչվել երկրաշարժից հետո առաջացած պատերի ճաքերի պատճառով։ Ըստ Franceinfo-ի՝ նույն գերատեսչությունում ավելի քան հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով։