Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
14:25 18/06/2023
Հայաստան

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում հունիսի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 18-ի ցերեկը սպասվում է, 19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Placeholder
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում