Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռազմական մեքենան պայթել է ականի վրա, սպանվել է երեք պաղեստինցի
Քաղաքական
12:36 19/06/2023
Աշխարհ

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռազմական մեքենան պայթել է ականի վրա, սպանվել է երեք պաղեստինցի

Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների հետ բախումների ժամանակ պայթեցվել է իսրայելական ռազմական մեքենան՝ բարձրանալով ականի վրա։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում։

«Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը և սահմանապահ ոստիկանությունը Ջենին քաղաքում երկու կասկածյալի ձերբակալելու գործողություն են իրականացրել: Քաղաքից իրավապահ ստորաբաժանումների դուրսբերման ժամանակ զինվորական մեքենան բարձրացել է պայթուցիկ սարքի վրա և վնասվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշվում է նաև, որ «ռազմական ուղղաթիռները կրակել են Ջենինի թաղամասերից մեկի ուղղությամբ՝ այնտեղ զինված մարդկանց հայտնաբերելուց հետո»։

«Ջենինում գրոհի ժամանակ զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի բնակչության զինված ներկայացուցիչների հետ, որոնք պայթուցիկներ են նետել զինվորականների ուղղությամբ: Անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, թիրաախներին հարվածներ են արձանագրվել»,-հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Իր հերթին, Պաղեստինի առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իսրայելցի զինվորականների հետ Ջենինում բախման հետևանքով արաբ բնակչության առնվազն երեք ներկայացուցիչներ սպանվել են, ևս 31-ը վիրավորվել են:Վիրավորներից առնվազն վեցը ծայրահեղ ծանր վիճակում են։
 

Placeholder
Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռազմական մեքենան պայթել է ականի վրա, սպանվել է երեք պաղեստինցի