Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը
Քաղաքական
15:20 19/06/2023
Աշխարհ

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը

Հյուսիսատլանտյան դաշինքը դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը և Ռուսաստանի պայմաններով պայմանավորվածություններին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այցով գտնվում է Գերմանիայում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նրա ասուլիսը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

«Մենք բոլորս ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին, սակայն արդար խաղաղությունը չի կարող ներառել հակամարտության սառեցում և համաձայնագիր՝ թելադրված Ռուսաստանի կողմից»,-ասել է Ստոլտենբերգը։

Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին հայտարարությունն է Կիևում և Մոսկվայում աֆրիկյան երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո, որոնք առաջարկել են ուկրաինական հակամարտությունը լուծելու նախաձեռնություն՝ ի թիվս այլ բաների, հիմնված ռազմական գործողությունների դադարեցման գաղափարի վրա։

Placeholder
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը