Քրիստինե Պեպելյանը հանդես է եկել նոր զուգերգով
Համացանց
16:54 19/06/2023
Հայաստան

Քրիստինե Պեպելյանը հանդես է եկել նոր զուգերգով

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը զուգերգի նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Այդ մասին նա իր երկրպագուներին տեղեկացրել է իր ինսթագրամի էջի միջոցով։

Զուգերգը կատարում է Սուրեն Ավոյանի հետ, այն վերնագրված է «Քեզանից բացի»։

«Մեր նոր աշխատանքն արդեն YouTube-um է։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում»,-գրել է երգչուհին։

Շնորհավորանքների ու հիացական, գովեստի խոսքերի հետ մեկտեղ երգչուհու հասցեին նաև քննադատություն է հնչել։

«Ափսոսում եմ, որ ամեն երգչի հետ երգում եք, Քրիստինե Պեպելյան, որոնց երգարվեստը անմասն չի մնում արաբաթուրքական խաղիկներից, մինչդեռ ենթադրում էի, որ ինքներդ օրինակ պիտի ծառայեիք նոր սերնդի համար( փաստացի` սխալվել եմ»,-գրել է երգչուհի հետևորդներից մեկը։

Placeholder
Քրիստինե Պեպելյանը հանդես է եկել նոր զուգերգով