Շահնազարովը քննադատել է Ուչիտելի՝ ռուսական ֆիլմ «Օսկարի» առաջադրելու գաղափարը
Մշակույթ
18:00 20/06/2023
Աշխարհ

Շահնազարովը քննադատել է Ուչիտելի՝ ռուսական ֆիլմ «Օսկարի» առաջադրելու գաղափարը

Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն մեկնաբանել է ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի առաջարկը՝ 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի։

«Ես չեմ աջակցում։  Այս պայմաններում ռուսական ֆիլմերի «Օսկարին» մասնակցելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Պատերազմը շարունակվում է, և Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմում է մեզ հետ. այնտեղ է տեղի ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը», - ասել է Շահնազարովը:

riafan.ru-ի հաղորդմամբ, ռեժիսորը հավելել է, որ այժմ արվեստի ոլորտում երկրների միջև ընդհանուր եզրեր փնտրելու ժամանակը չէ։

«Հիմա մեզ ոչինչ չի միավորում. պատերազմը շարունակվում է, մարդիկ մահանում են»,- ասել է նա։

Ավելի վաղ ռուսական «Օսկարի» կոմիտեի նախկին անդամ Ալեքսեյ Ուչիտելն առաջարկել էր 2023 թվականին ռուսական ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի։

«Պետք է համագործակցել, մեզ պետք է, որ ռուսական «Օսկարի կոմիտեն ֆիլմ ներկայացնի այս մրցանակաբաշխությանը: Որովհետև դա միայն քաղաքականություն չէ, դա արվեստ է»,- ասել էր նա։

Placeholder
Շահնազարովը քննադատել է Ուչիտելի՝ ռուսական ֆիլմ «Օսկարի» առաջադրելու գաղափարը