«Ալաշկերտը» և  Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը
Սպորտ
15:50 21/06/2023
Հայաստան

«Ալաշկերտը» և Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը

«Ալաշկերտը» և թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից ու մանրամասնում, որ  35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից պաշտպանում էր «Ալաշկերտի» գույները, նվաճել է մի շարք տիտղոսներ, երկար տարիներ հանդիսացել է մեր թիմի ավագը։

 «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Արտակ Գրիգորյանին նվիրվածության և հսկայական աշխատանքի համար ու հաջողություն է մաղթում փորձառու ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

 «Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել:  Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- նշել է Արտակ Գրիգորյանը:

Placeholder
«Ալաշկերտը» և Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը