«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտումներից հետո Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել
Օրվա մամուլ
08:50 21/06/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտումներից հետո Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի քննչականում ԱԱԾ-ի աղմկահարուց բացահայտումից հետո ողջ անձնակազմին ազատել են աշխատանքից, եւ փոփոխություններ են սկսել, ուստի քրեական վարույթների քննությունները, իրավիճակով պայմանավորված, կանգ են առել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ բաժնի քննիչները թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում քննիչներ կալանավորվեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտումներից հետո Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել