Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում․ Ջոն Քիրբի
Քաղաքական
18:04 21/06/2023
Տարածաշրջան

Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում․ Ջոն Քիրբի

Էրմենիհաբերը գրում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպությունը հայտնել է, որ Սիրիայի Թել Ռըֆաթ շրջանում  իրականացրել է հատուկ գործողություն, որի ընթացքում սպանվել է  Անկարայի կողմից ահաբեկչական համարվող   քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի»՝ (YPG-ԺՊՈՒ) ղեկավարներից մեկը Ռիդվան Ուլուգանան։

Սիրիայի քրդական ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են,որ Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ների հարձակման հետևանքով սպանվել են Սիրիայի Ղամիշլի շրջանի քրդական ուժերի մի շարք ներկայացուցիչներ:

Վերոնշյալ դեպքի առնչությամբ  հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան սահմանին անվտանգության խնդիր ունի և Վաշինգտոնը դա հասկանում է։

«Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում, ինչու ենք անում և ում հետ ինչու ենք աշխատում»,-նշել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ Rudaw-ի՝ Քիրբին նշել է, որ Իրաքում և Սիրիայի «ԻՊ» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոլաիցիայի և Սիրիայի «Ժողովրդավարական ուժերի» (SDG) միջև համագործակցությունը շարունակվելու է։

Իրաքի և Սիրիայի ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ հարցին Քիրբին հետևյալ կերպ է պատասխանել․

«ԻՊ-ը թուլացել է, բայց Սիրիայի և Իրաքի համար դեռ սպառնալիք է։ Այդ իսկ պատճառով ԻՊ-ի դեմ միջազգային կոլաիցիան այդ սպառնալիքին հակադարձելու համար կշարունակեն աշխատել Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ միասին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
 

Placeholder
Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում․ Ջոն Քիրբի