Սոֆյա Հովսեփյան. Արցախում մարդիկ սովի են մատնվել, դուրս եկեք փողոց
Քաղաքական
10:49 21/06/2023
ԼՂՀ

Սոֆյա Հովսեփյան. Արցախում մարդիկ սովի են մատնվել, դուրս եկեք փողոց

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ գտնվում է Արցախում ու օրեր առաջ է ծննդաբերել, գրում է.

«Սիրելի հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ ։

Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ,  պասիվ ու անտարբեր մի եղեք։
Համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց....

1.Դեղատներում դեղորայքն ու  կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։
2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում
4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեղփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի ։

Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...

Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին , որպես տատիկ , որպես պարզապես հայ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...

Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...
Սպասում եմ արձագանքի ու քայլերի։

Ներեցեք, որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ ...»։

Placeholder