ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կվնասեն վրացական գյուղատնտեսական արդյունաբերությանը.Կախա Քալաձե
Տնտեսություն
16:20 22/06/2023
Տարածաշրջան

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կվնասեն վրացական գյուղատնտեսական արդյունաբերությանը.Կախա Քալաձե

Վրաստանը կվնասի իր գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին, եթե պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ: Լրագրողներին նման դիտարկում է ներկայացրել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն։

«Երբ մեզ կոչ են անում միանալ պատժամիջոցներին, մենք գիտենք, որ դրանով մենք կվնասենք հասարակ գյուղացուն, աշխատասեր մարդուն, որը 24-ժամյա ռեժիմում ամեն ինչ անում է ինչ-որ ապրանք ստեղծելու համար, իսկ հետո վաճառելու այն, նույնիսկ եթե այն գտնվում է ռուսական շուկայում»,-ՏԱՍՍ-ը մեջբերել է Քալաձեի խոսքերը։

Քաղաքական գործիչը կարծում է, որ Վրաստանի համար տեղին չէ հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ առևտուրից։

«Ինչո՞ւ չպետք է օգտվենք առիթից, երբ վրացի գյուղացիներն ու բիզնեսները շահույթ են ստանում, ի վերջո, սա վրացական տնտեսություն հոսող փող է, ըստ այդմ, եթե մենք քայլ անենք և միանանք պատժամիջոցներին, մենք չենք վնասի Ռուսաստանի տնտեսությանը, այլ՝ մեր ժողովուրդն ու վրացական տնտեսությունը»,-եզրափակել է նա։
 

Placeholder
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կվնասեն վրացական գյուղատնտեսական արդյունաբերությանը.Կախա Քալաձե