Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյո՞ք այս տարի վտանգավոր է Սև ծովում լողալը. բնապահպանի կարծիքը
Վրաստանն այս փուլում ներառված չէ ռիսկային գոտում, քանի որ ծովային հոսանքն անցնում է հարավից հյուսիս։ Սպուտնիկ Georgia-ի հաղորդմամբ, ասել է բնապահպան Նինո Չխոբաձեն՝ մեկնաբանելով Սև ծովում լողալու վտանգի վերաբերյալ հարցը։
Սև ծովում ջրի անվտանգության հարցն արդիական է դարձել Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո։ Տարածված տեղեկատվության համաձայն, այս պատճառով էապես նվազել է Սև ծովի աղիությունը։ Մասնագետները դա բացատրում են մեծ քանակությամբ քաղցրահամ ջրի ծով մտնելով։
«Որքան հասկանում ենք, մենք վտանգի տակ չենք, քանի որ հոսանքը հարավից հյուսիս է գնում: Սև ծովի ափին մենք ամենամաքուր ջուրն ունենք, և ձկնորսությունը նույնպես դա է վկայում: Գիտեք, որ ձկներն ապրում են միայն մաքուր միջավայրում, և այս փուլում ձկները լողում են մեր տարածքային ջրերում, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, և որ մեզ ոչինչ չի սպառնում»,- ասել է Չխոբաձեն BMG-ի եթերում:
Նրա խոսքով, Վրաստանը կզգա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման ազդեցությունը 5-6 ամսում, իսկ մինչ այդ ժամանակահատվածը Սև ծովը, հաշվի առնելով առողջ էկոհամակարգերը, կկարողանա վերականգնել հավասարակշռությունը։
Բնապահպանի խոսքով, ընդհանուր առմամբ, Սև ծովում վտանգ կա, միաժամանակ հավելել է, որ բոլոր վեց երկրներն էլ վտանգի են ենթարկվել, սակայն այս սեզոնին Վրաստանին վտանգ չի սպառնում։