ՀՀ գործադիր մարմինն այսօր 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը
Տնտեսություն
10:43 22/06/2023
ԼՂՀ

ՀՀ գործադիր մարմինն այսօր 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը

Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված 54 հարցից կզեկուցվի միայն 4-ը:

Չզեկուցվող նախագծերից մեկով կառավարությունը ՀՀ պետական բյուջեից 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է .«Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 2.9 մլրդ. դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»:

Placeholder
ՀՀ գործադիր մարմինն այսօր 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը