Ադրբեջանը պայմանագրեր է կնքել նոր զինատեսակներ, այդ թվում՝ հեռահար հրթիռներ ձեռք բերելու համար
Քաղաքական
15:50 23/06/2023
Տարածաշրջան

Ադրբեջանը պայմանագրեր է կնքել նոր զինատեսակներ, այդ թվում՝ հեռահար հրթիռներ ձեռք բերելու համար

Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել սպառազինությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների ձեռքբերման համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Պատերազմից հետո շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այնպես էլ ավերիչ հզորությամբ և բարձր ճշգրտությամբ մեծ եռահարության հրթիռների»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը Արցախի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար օգտագործում էր միջին հեռահարության իսրայելական կառավարվող «Լորան» հրթիռները և իսրայելական և թուրքական ԱԹՍ-ները:

Placeholder
Ադրբեջանը պայմանագրեր է կնքել նոր զինատեսակներ, այդ թվում՝ հեռահար հրթիռներ ձեռք բերելու համար