Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 26-ին Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը կհաստատեն
Քաղաքական
17:23 23/06/2023
Տարածաշրջան

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 26-ին Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը կհաստատեն

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում նախատեսված հանդիպման ժամանակ կհաստատեն Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որի իշխանություններին Բրյուսելը պատասխանատու է համարում մարդու իրավունքների ոտնահարման համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը կհաստատվի»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չնայած Եվրամիության կողմից Թեհրանի դեմ պարբերաբար պատժամիջոցների սահմանմանը, Բրյուսելը դեռ հույսեր է կապում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու վրա։

Եվրամիությունը նախկինում պատժամիջոցների ութ փաթեթ է սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրում մարդու իրավունքները խախտելու համար։
 

Placeholder
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 26-ին Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը կհաստատեն