Վրաստանում երկրի նախագահի նստավայրի դիմաց այրել են Եվրամիության դրոշը
Քաղաքական
12:54 23/06/2023
Տարածաշրջան

Վրաստանում երկրի նախագահի նստավայրի դիմաց այրել են Եվրամիության դրոշը

Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի դիմաց ցուցարարներն այրել են Եվրամիության դրոշ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Վրաստանի բնակիչները բողոքում են Սալոմե Զուրաբիշվիլիի ընդունած որոշման դեմ. նա հայտարարել է ընդդիմադիր Mtavai հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, Միխայիլ Սահակաշվիլու նախկին փաստաբան Նիկի Գվարամիայի համաներման մասին։

Գազետա.ռու-ն գրում է, որ ներկաները Զուրաբիշվիլիին անվանել են «գործակալ և դավաճան, ով ԵՄ դրոշի պատճառով հայրենիքը փոխել է Արևմուտքի հետ։

Placeholder
Վրաստանում երկրի նախագահի նստավայրի դիմաց այրել են Եվրամիության դրոշը