«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննության թեստերի ճիշտ պատասխանները
Կրթություն, գիտություն
16:20 23/06/2023
Հայաստան

«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննության թեստերի ճիշտ պատասխանները

Այսօր 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունների նախավերջին քննական օրն է. դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։

Քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 1346 հոգի. «Կենսաբանություն» հայտագրողները հանրապետությունում 1251-ն են, «Աշխարհագրություն»՝ 95-ը:

Գործել է ընդամենը 15 քննական կենտրոն, որից 4-ը մայրաքաղաքում: Բոլոր մարզերում 1-ական կենտրոն է գործել, միայն Սյունիքում 2-ը՝ Կապանում ու Գորիսում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am կայքում տեղադրվել են թեստերն ու ճիշտ պատասխանները: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը՝ հունիսի 28-ին, 29-ը բողոքարկման օրն է:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 9-27-ը։ Հայտագրվել է 13 հազար 456  դիմորդ։

Placeholder
«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննության թեստերի ճիշտ պատասխանները