Էրմիտաժի այցելուները տարհանվել են
Աշխարհում
20:11 24/06/2023
Աշխարհ

Էրմիտաժի այցելուները տարհանվել են

Պետական Էրմիտաժի գլխավոր թանգարանային համալիրի այցելուները շաբաթ օրը տարհանվել են «ականապատման» մասին տեղեկությունների պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, փոխանցել են  թանգարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ թանգարանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով այցելուներին խնդրել էին հեռանալ գլխավոր թանգարանային համալիրից։

«Հունիսի 24-ին Էրմիտաժում հաղորդում է ստացվել, որ շենքը ականապատված է։ Այցելուները տարհանվել են գլխավոր թանգարանային համալիրի տարածքից։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ միասին ստուգում են ցուցասրահներն ու գրասենյակային տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Էրմիտաժի այցելուները տարհանվել են