Իրանում վերջին 6 ամսում աճել է նավթի արդյունահանման ծավալը
Տնտեսություն
12:37 24/06/2023
Տարածաշրջան

Իրանում վերջին 6 ամսում աճել է նավթի արդյունահանման ծավալը

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ վերջին 6 ամսում Իրանի նավթի արդյունահանումն ավելացել է օրական 350 հազար բարելով։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝Միջազգային Էներգետիկ գործակալությունը  «Նավթ -2023» խորագրով իր նոր զեկույցի մի հատվածում, որն ուսումնասիրում է Իրանի նավթի արտահանման իրավիճակը,գրել է․

«Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, այս երկիրը կարող է աստիճանաբար նավթի արդյունահանումը հասցնել օրական 900 հազար բարելի, այսինքն ներկայիս ծավալին ավելացնել օրական  3 մլն  800 հազար բարել»:

«Իրանական նավթի օրական արդյունահանումը 2022 թվականին աճել է մոտ 130 հազար բարելով և հասել օրական 2,5 միլիոն բարելի»,- ասված է Միջազգային Էներգետիկ գործակալության հրապարակած զեկույցում։
 

Placeholder
Իրանում վերջին 6 ամսում աճել է նավթի արդյունահանման ծավալը