Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի
Քաղաքական
17:31 24/06/2023
Աշխարհ

Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի

Լատվիայի իշխանությունները դադարեցնում են ռուսաստանցիներին բոլոր տեսակի վիզաների տրամադրումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս ասել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։

«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Լատվիան հումանիտար կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի»,- ասել է նա։

Ռինկևիչսը նաև նշել է, որ ռուսների համար նախկին բոլոր ճանապարհորդական սահմանափակումները կմնան ուժի մեջ: «Ռուսաստանի քաղաքացիների համար 2022 թվականի սեպտեմբերին ընդունված սահմանը հատելու սահմանափակումները չեն փոխվի»,- ընդգծել է նախագահը։

Նրա խոսքով՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան սերտորեն համակարգում են սահմանային անվտանգության հարցերը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ «Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք համատեղ որոշումներ կայացնել»,- ասել է Ռինկևիչսը։

Ներքին գործերի նախարար Մարիս Կուչինսկիսն էլ հայտնել է, որ Լատվիան ուժեղացնում է պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումները և չի բացառում զինվորականների ներգրավումը։
«Անհրաժեշտության դեպքում սահմանի պահպանության համար կպահանջվի ազգային զինված ուժերի աջակցությունը՝ լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Placeholder
Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի