Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
Քաղաքական
21:26 24/06/2023
Աշխարհ

Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը  հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ։ 

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
«Վագների» վարձկանները մտել են Դոնի Ռոստով քաղաք:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։

Placeholder
Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը