Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
Քաղաքական
21:45 24/06/2023
Աշխարհ

Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ

«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ շրջում են իրենց  շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։  Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Մենք հունիսի 23-ին դուրս եկանք արդարության երթի։ Օրվա ընթացքում 200 կմ անցանք մինչև Մոսկվա հասնելը։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյան ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ, պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
«Վագների» վարձկանները մտել են Դոնի Ռոստով քաղաք:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։

Քիչ առաջ հայտնի դարձավ. որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը  հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ 

Placeholder
Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ