«Տիտան» բատիսկաֆի կործանման պատճառ կարող էր լինել կորպուսի թերությունը
Աշխարհում
16:55 24/06/2023
Աշխարհ

«Տիտան» բատիսկաֆի կործանման պատճառ կարող էր լինել կորպուսի թերությունը

Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի կործանման պատճառ կարող էր լինել կորպուսի թերությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, սյս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիք ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի սուզանավի նախկին կապիտան Ռայն Ռեմսիին:

Նախկին կապիտանը կարծում է, որ բատիսկաֆի կործանման պատճառը կարող էր լինել դիտահորը։
Ըստ Ռեմսիի՝ դիտահորը կարող էր խափանվել և հանգեցնել կորպուսի ոչնչացմանը: Միևնույն ժամանակ, նա նշել է «Տիտան»-ի կործանման ևս մեկ պատճառ՝ թերության պատճառով կորպուսն ինքնին կարող էր փլուզվել ճնշման տակ։

«Ես կասեի, որ նորարարության համար նման սուզանավերի կառուցման ստանդարտ եղանակներն անտեսելը հսկայական ռիսկ է պարունակում, և այս դեպքում այդ ռիսկը վերածվել է մարդկային կորուստների«,- ասել է Ռեմսիին։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Ինզարցևն ավելի վաղ ենթադրել էր, որ «Տիտան» բատիսկաֆի կորպուսը կարող էր պայթել որոշակի խորության հասնելու դեպքում՝ թերությունների պատճառով:
 

Placeholder
«Տիտան» բատիսկաֆի կործանման պատճառ կարող էր լինել կորպուսի թերությունը