Բելառուսի ՊԱԿ-ը հայտնել է, թե Արևմուտքը զինված ներխուժում է նախապատրաստում
Քաղաքական
11:13 26/06/2023
Աշխարհ

Բելառուսի ՊԱԿ-ը հայտնել է, թե Արևմուտքը զինված ներխուժում է նախապատրաստում

Բելառուսը տեղեկություններ ունի հանրապետության տարածք զինված ներխուժման համար արտերկրում ահաբեկիչների պատրաստման մասին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում ասել է երկրի Պետական անվտանգության կոմիտեի քննչական բաժնի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիչեկը։

«ՊԱԿ-ն արձանագրում է ահաբեկչական նման դրսեւորումներ։ Մենք պատրաստ ենք այդ մարտահրավերներին։ Պետության ղեկավարի անունից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Փախուստի դիմած ահաբեկիչները և նրանց թիկունքում կանգնած հավաքական Արևմուտքը շանս չունեն։ Մենք ունենք բավարար հնարավորություններ ժամանակին չեզոքացնելու սպառնալիքը»,-ասաց նա։

Նա նշում է, որ հանցագործների ուսուցումը տեղի է ունենում հատուկ նշանակության ուժերի և զինված կազմավորումների բազայի հիման վրա։

«Լեհաստանում դա «Գրոմ»-ն է, Լիտվայում՝ Լիտվայի հրաձգայինների միությունը, Ուկրաինայում՝ ՈւԶՈւ-ն և Ուկրաինայի ռազմական հետախուզության ստորաբաժանումները»,-ասել է խոսնակը։

Նրա խոսքով՝ զինյալներն պատրաստություն են անցնում Ուկրաինայի հարավ-արևելքում՝ մարտադաշտում , որից հետո դառնում են հրահանգիչներ, պատրաստում ահաբեկչական հարձակումներ և պլաններ մշակում Բելառուս ներխուժելու համար։

Placeholder
Բելառուսի ՊԱԿ-ը հայտնել է, թե Արևմուտքը զինված ներխուժում է նախապատրաստում