«Հեզբոլլահը» Լիբանանի հարավում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքը
Քաղաքական
16:30 26/06/2023
Աշխարհ

«Հեզբոլլահը» Լիբանանի հարավում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքը

Շիա «Հեզբոլլահ» կուսակցությունը երկուշաբթի օրը խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարք, որը խախտել է Լիբանանի օդային տարածքը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է լիբանանյան AL Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը։

«Դիմադրության ուժերը խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարքը, որը ներխուժել է Լիբանանի օդային տարածք Ալ-Ասիայի հովտում՝ երկրի հարավում գտնվող Զիբկին շրջանի մոտ», - կուսակցության հայտարարությունից մեջբերում է հեռուստաալիքը։

Լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Placeholder
«Հեզբոլլահը» Լիբանանի հարավում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքը