Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
Քաղաքական
14:35 26/06/2023
Աշխարհ

Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործի հետաքննությունը չի դադարել։ Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը չի կարճվել։ Հետաքննությունը շարունակվում է», - ասել Է գործակալության զրուցակիցը։

Երկուշաբթի «Կոմերսանտ» թերթը հաղորդել Է, որ հունիսի 26-ի առավոտյան զինված ապստամբության կազմակերպման վերաբերյալ քրեական գործը, որի գլխավոր մեղադրյալըՊրիգոժինն է, չի դադարեցվել  և շարունակում է հետաքննվել Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչության քննիչի կողմից:

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը  հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս։

Placeholder
Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ