ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր
Առողջություն
15:55 26/06/2023
Հայաստան

ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է․

- զերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք բերումից,
- չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին,
- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն,
- չգնել և չօգտագործել խառը, չտեսակավորված սունկ:

Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
 

Placeholder
ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր